Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել՝ 164-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ոստիկանությունից հայտնել են նաև, որ Վլադիմիր Գասպարյանը ձերբակալված չէ:
Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը վերաբերում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է երեկ Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը:
Կարդացեք Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան. Տիգրան Աթանեսյան