a1plus.am-ի փոխանցմամբ` ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ու Շանթ Հարությունյանի համակիրները Ազատության հրապարակից շարժվել են Բաղրամյան 26 եւ նամակ հանձնել Սերժ Սարգսյանին:
Ընկերները հիշեցրել են Վոլոդյա Ավետիսյանի գործունեության մասին, ինչի համար էլ, ըստ նրանց, հիմա ազատամարտիկն անազատության մեջ է.
«Համախմբելով իր շուրջ բազմաթիվ ազատամարտիկների՝ իշխանությունների առջեւ բարձրացրել է հարց՝ ազատամարտիկների սոցիալական վիճակի վերաբերյալ, որը Երկրապահի համագումարում ձեւակերպեցին «նվնվացողներ»՝ փորձելով գլխատել ազատամարտիկների կազմակերպած շարժումը։ Թվում էր, թե այն կմարի, բայց ճիշտ հակառակը, դա առաջացրել է զայրույթ հայ հասարակության էլ ավելի լայն շերտերում»։
Հավաքվածները հայտարարեցին, որ շարունակելու են պայքարել հանուն Վոլոդյա Ավետիսյանի ազատության։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում