▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Вор должен сидеть в тюрьме». քննարկվում է քրեական ենթամշակույթի վերաբերյալ նախագիծը

Խորհրդարանը քննարկում էր ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ըստ Արդարադատության նախարարի՝ նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար:

«Ո՞վ ա տալու աստիճանակարգը: Արտահայտություններ հնչեցին, թե ով նախագծին դեմ ա, հովանավորում ա, ո՛չ, հանցագործը պետք է պատժվի, բայց մարդը պտի պատժվի իր արարքի համար»,- հայտարարեց ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը:

«Խոսքս ուզում եմ սկսել հայտնի ֆիլմի արտահայտությամբ՝ «Вор должен сидеть в тюрьме». պետության օրենքների սահմաններից դուրս ոչ ոք ու ոչինչ հարց լուծել չի կարող. այս երևույթը սերում է դեռ ԽՄ տարիներից»,- ելույթ ունեցավ նաև Իմքայլական Անդրանիկ Քոչարյանը:

Կարդացեք նաև՝ Օրենքով գողի հետ նույն խցում մի քանի ամիս անցկացրել եմ...Արման Բաբաջանյան

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Քաղաքականություն ավելին