Վորոնեժի օդանավակայանում կալանվել է Հայաստանից տարված մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակը։ Համաձայն հաստատված տեղեկատվության, մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակը կալանվել է տրանսպորտային ոստիկանության կողմից, որը այն ուղարկել է փորձաքննության։
EADaily-ի տեղեկություններով, Վորոնեժի օդանավակայանի շրջանում ձերբակալված մաքսանենգ ծխախոտի բեռը մի քանի տասնյակ տոննա է կշռում։ Այն բեռնելու համար մի քանի հեռագնաց բեռնատարներ են սպասել, որոնք պետք է ծխախոտը հասցնեին Ստավրոպոլ։ Բեռը Հայաստանից Ռուսաստան է հասել մայիսի իննին։