▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Sputnik Georgia-ն` վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ հայտարարությանը հայտնում է, որ Վրաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։

«Կորոնավիրուսային համավարակի ընթացքում վրացական կողմն ինտենսիվ կապի մեջ է հայկական կողմի հետ: Մի քանի օր առաջ տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ երկու երկրների վարչապետների՝ Գեորգի Գախարիայի և Նիկոլ Փաշինյանի միջև: Նման հաղորդակցություններ իրականացվում են նաև առանձին նախարարների մակարդակով», - ասված է Վրաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Վրաստանի Արտաքին գերատեսչությունը նաև նշում է, որ Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հինգշաբթի օրն իր գործընկեր Զոհրաբ Մնացակյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կրկին պատրաստակամություն է հայտնել օգնելու Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին