Երեկ «Նոր ալիք» երիտասարդ կատարողների 13-րդ միջազգային մրցույթում երրորդ մրցույթային օրն էր: Մասնակիցները ելույթ ունեցան իրենց սեփական հիթերով: Հայտնի դարձավ հաղթողի անունը: Առաջին հորիզոնականը 228 միավորով զբաղեցրել է Վրաստանը ներկայացնող Նուցա Բուզալաձեն: Երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրին Ուկրաինան ներկայացնող երկու մասնակիցներ՝ Վիկտորիա Պետրիկ (226 միավոր) և Վյաչեսլավ Ռիբակով (224 միավոր): Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը 6-րդ հորիզոնականում է (210 միավոր):