Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների հարցն Արմեն Գրիգորյանը քննարկել է Գիորգի Սագանելիձեի հետ
Օգոստոսի 31-ին Անվտանգության խորհրդի Քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։
Ողջունելով հյուրին` պարոն Գրիգորյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության ամուր հիմքերն ու հարուստ պատմությունը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների, դրանց հետ կապված նոր որոշումների ու պարենային անվտանգության վրա դրանց ազդեցության հիմնահարցերը։
ԱԽ Քարտուղարն ու դեսպանը զրուցել են նաև սիրիահայերի սահմանահատման հետ կապված խնդիրների շուրջ։
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը երկկողմ հարաբերություններում ծագած ցանկացած խնդիր արագ լուծուլու հարցում:
Օգոստոսի 31-ին Անվտանգության խորհրդի Քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։
Ողջունելով հյուրին` պարոն Գրիգորյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության ամուր հիմքերն ու հարուստ պատմությունը։Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների, դրանց հետ կապված նոր որոշումների ու պարենային անվտանգության վրա դրանց ազդեցության հիմնահարցերը։ԱԽ Քարտուղարն ու դեսպանը զրուցել են նաև սիրիահայերի սահմանահատման հետ կապված խնդիրների շուրջ։
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը երկկողմ հարաբերություններում ծագած ցանկացած խնդիր արագ լուծուլու հարցում: