▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում կորոնավիրուսով վարակված նոր պացիենտը վերադարձել է Հայաստանից. 1tv.ge

1tv.ge-ն հայտնում է, որ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսով նոր վարակակիր պացիենտը «ներկրված» դեպք է: 

Մասնավորապես, նրա խոսքով, վարակակիր անձը վերադարձել է Հայաստանից:

«Այսօր արձանագրվել է երկու նոր դեպք: Դրանցից մեկը «ներկրված» դեպք է, անձը վերադարձել է Հայաստանից: Նրա վիճակը դեռևս ծանր չէ: Արվում են լաբորատոր հետազոտություններ, ռադիոլոգիական հետազոտություններ և կգնահատվի նրա վիճակը»,- հայտարարել է Էզուգբաիան:

Վրաստանում այս պահի դրությամբ գրանցված է կորոնավիրուսի 117 հաստատված դեպք, նրանցից 23-ը ապաքինվել է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին