▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վտանգները գերագնահատված են, աղմուկը՝ չափազանցված. գիտնականները կողմ են, որ Ամուլսարի հանքը շահագործվի

«Ես կողմ եմ, որ հանքը շահագործվի, որևէ խնդիր չեմ տեսնում: Կարծում եմ, որ այն աղմուկը, որը ստեղծվել է հատկապես վերջին շրջանում, չափազանցված է: Վտանգները գերագնահատված ենԻմ՝ որպես մասնագետի անձնական կարծիքն այն է, որ եզրակացությունը ճիշտ է, հանքը պետք է աշխատի»,- այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Արշավիր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ գիտական ծավալուն եզրակացությանը և դրա հետևանքով բնապահպանների և մի խումբ մարդկանց  շրջանում առաջացած աղմուկին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի  գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորոտորիայի վարիչ Մարկ Քալաշյանը նույնպես այն կարծիքին է, որ փորձաքննությունը հիմնված է գիտական փաստերի վրա:

«Պահանջվել է անկախ փորձաքննություն, որը և կատարվել է: Մեր բնապահպանները չեն հավատում այդ եզրակացությանը, սակայն դա հավատալու կամ չհավատալու հարց չէ, հավատում են եկեղեցուն, ոչ թե նման քաղաքական կամ տնտեսական հարցերին: Դա ինչ-որ չափով գիտական հարց է, իսկ գիտությունը հավատի վրա չի հիմնվում»,- Aseksoe.am-ին ասաց պրն. Քալաշյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման հարցին և դրա հետևանքով առաջացած աղմուկին՝ նշելով, որ Ամուլսարի շահագործումը ոչ մի վնաս չի հասցնելու ոչ Սևանին, ոչ Ջերմուկի ջրերին:  «Ամուլսարը շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բարձր ստանդարտներով, որոնք Հայաստանում մինչ այս երբեք չեն կիրառվել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պնդմամբ՝ Կառավարությունը մշտական մոնիթորինգ է իրականացնելու, որպեսզի բնապահպանական չափանիշները պահպանվեն Ամուլսարի հանքի շահագործման պարագայում:

«Այդ մշտական մոնիթորինգի արդյունքում, եթե տեսնենք, որ այդ հանքը «Լիդիան» ընկերությունը չի պահում մեր պայմանը՝ 0 լիտր աղտոտված ջրի արտահոսք շրջակա միջավայր, առաջինը զգուշացնելու և 90 օր ժամանակ ենք տալու թերությունը վերացնելու համար։ 90 օրվա ընթացքում, եթե թերությունը չվերացվեց հանքը փակվելու է։ Կառավարությունը բոլոր լծակներն ունի այս հարցը լուծելու համար»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին