▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի է ենթարկվել «Օրինաց երկիր» կուսակցության նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի 28-ամյա որդին

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան քաղաքի Բայրոնի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վահան Բաղդասարյանը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեպի Աշտարակ ընթանալիս, իր վարած Mercedes մակնիշի 02 ՕՕ 200 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 36 PR 870 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ հայտնվել բացօթյա սրճարանի բակում՝ կոտրելով մարմարե ծաղկամանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետւևանքով տուժածներ չկան։ 

shamshyan.com-ն է գրում և նշում, որ Mercedes-ի վարորդ Վ. Բաղդասարյանն «Օրինաց Երկիր» կուսակցության նախկին նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի տղան է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին