▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խաբեցիր ազգիս, լավ դերասան կլնես, ուրիշ ոչինչ». օգտատերերը հիշեցնում են հեղափոխությունից հետո գյումրեցի կնոջ խոսքերը Փաշինյանին

 

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2019 թվականի օգոստոսի 11-ին Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպից հատված: Հիշեցնենք, որ գյումրեցի Մարիամը վարչապետին մեղադրել էր ամբողջ ազգին խաբելու համար: «Խաբեբա՛, խաբեցիր մեզ, մոտենամ գը, ռիսկով էլ կասեմ՝ խաբեցիր մեզի, սաղ ազգիս, բոլորիս խաբեցիր, էդքան ժիր ես, ժրություն ունես, որ խաբեցիր, հա: Սերժից ոչնչով չես տարբերվի: Ոչ մի փոփոխություն չկա, ըդպես ժպտալով մեզի հեչ բանի չես կըրնա հասցնես, լավ դերասան կլնես, ուրիշ ոչինչ, գնա՛, քու սարքածդ փողոցներով կքայլես»:

«Ջուր մի՛ լցրեք նիկոլական իշխանության պառակտիչ քարոզչության ջրաղացին, վերջ տվեք մի քանի թափառաշրջիկի պատճառով գյումրեիցներին հայհոյելուն։ Նիկոլի էն լավ ժամանակները, երբ կարողանում էր փողոցում հանգիստ շրջել, ավտոշարասյունով մարդ չէր սպանում, Գյումրիում այս կինը դեմ երեսին ասեց այն, ինչ մտածում էր ու ճիշտ դուրս եկավ։
Հիշում եմ, այն ժամանակ էլ ահագին մարդ էլի նույն ձևի հայտարարում էր, թե՝ էս չեք՝ թուրքին աղուհացով դիմավորող։ Մի հատ կողմնորոշվեք»,- գրել է Մալխասյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին