▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաբված ժողովրդի ու թալանի նոր ապացույցների մասին. Միքայել Մինասյան

Խաբված ժողովրդի ու թալանի նոր ապացույցների մասին. Միքայել Մինասյանը ներկայացրել է  Requiem / 4-ը 

Ավելի վաղ հայտնի էր դաչձել, որ իշխանությունների բողոքների արդյունքում Facebook-ը 24 ժամով արգելափակել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի Facebook-յան էջն ու հեռացրել Տեր Պարգևին աջակցող վերջին գրառումը։

​​​​​​​

«Քանի որ Հայաստանի՝ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունների ՝ սեփական աթոռները պահելու ուղղված գործողություններն արդեն զավեշտալի դրսևորումներ են ստանում, հարկ եմ համարում տեղեկացնել, որ Requiem-ի այսօրվա թողարկման վախից ողջ պետական ռեսուրսն օգտագործելով՝ 24 ժամով արգելափակել են իմ Facebook-յան էջը և բեմականացված բողոքների արդյունքում Facebook-ը հեռացրել է Տեր Պարգևի վերաբերյալ իմ վերջին գրառումը։ Սիրով Ձեր լրատվամիջոցին եմ փոխանցում «Requiem / 4. Ժողովուրդ» թողարկումը՝ իմ փոխարեն հեռարձակելու համար և վերահաստատում եմ վերջին գրառման մեջ նշածս յուրաքանչյուր բառ առ այն, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և նրա ծառայողների դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն պատժելու է օրենքի և կյանքի ամենախիստ կանոններով։ Երանի ողորմելի վիժվածքների այս իշխանությունը նույն հետևողականությամբ զբաղվեր անհետ կորած և գերության մեջ հայտնված մեր տղաներով, Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգության և մեր ժողովրդի սոցիալական խնդիրներով։ Casus belli»,-news.am-ին ասել է  Միքայել Մինասյանը։

Requiem / 4-ը  դիտեք այս հղումով

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին