Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին նկատել են Մոնակոյի Մոնտե Կառլո հանրահայտ կազինոյում։
Հայաստան.news-ն է գրում ու նշում, որ կայքի տվյալներով՝ պատգամավորը մի քանի օր է անցկացրել Մոնակոյում, այցելել է խաղատուն, կադրերն արվել են Մոնտե-Կառլո խաղատան շենքում և դրան հարող ռեստորանում։
«Մենք նկատել ենք, որ պատգամավորը չի ներկայացել մարտի 4-ին մեկնարկած ԱԺ քառօրյա նստաշրջանին։ Լրատվամիջոցը հարցում է ուղարկել ԱԺ, պարզելու, թե արդյո՞ք Խաչատուր Սուքիասյանն իրազեկել է ԱԺ աշխատակազմին բացակայելու մասին և ի՞նչ հիմքով է բացակայել նիստերից։
Աժ լրատվականից հարցմանն ի պատասխան մարտի 11-ին հայտնել են․ «ՀՀ ԱԺ աշխատակազմն այս պահի դրությամբ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի բացակայության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ստացել»։
Ստացվում է, ՔՊ-ական պատգամավորը բացակայում է նիստերից, բայց անգամ հարկ չի համարում իրազեկել»,-գրում է սկզբնաղբյուրը։
Դիտեք նաև՝