▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուր Սուքիասյանի ներկրած անորակ վառելիքի պատճառով հաճախորդների մեքենաների շարժիչները շարքից դուրս են գալիս

Dejavu թելեգրամ-ալիքը գրում է. «Վերջերս հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը (մականունը՝ Գռզո), որը փաստացի հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի օլիգարխը, ձեռք է բերել «RAN Oil» ընկերությունը:

Թվում էր, թե չմեծացող շուկայի պայմաններում, նա լուրջ մրցակցություն կստեղծի և դաշտում գործող այլ ընկերություններից հաճախորդներ կփախցնի, այդպիսով հարստացնելով իր և Փաշինյանի անկուշտ ընտանիքների ախորժակը: Սակայն, բենզինի և դիզվառելիքի շուկայում յուրահատուկ պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել: Իսկ իրականությունը և պարադոքսը կայանում է նրանում, որ այս ընթացքում, գրեթե բոլոր մրցակիցների մոտ, հաճախորդների աննախադեպ աճ է գրանցվել ( Ֆլեշ, CPS, Max oil):

Խնդիրը նրանում է, որ Սուքիասյան Գռզոն, ընկերությունը իր տիրապետության տակ առնելուց հետո, սկսել է ներկրել չափազանց ցածր գնով և անորակ վառելիք, ինչի հետևանքով հաճախորդների մեքենաների շարժիչները կարճ ժամանակ անց շարքից դուրս են գալիս: Այդ ինֆորմացիան արագ տարածվում է վարորդների շրջանում և նրանք համատարած հրաժարվում են սպասարկվել «RAN Oil» բենզալցակայաններից:

Սուքիասյանին և Փաշինյանին մեկ է, որ վարորդների մեքենաները շարքից դուրս են գալիս, իրենք իրենց եկամուտն են արագորեն հավաքում, որտեղից որքան կարող են, քանի Նիկոլը վարչապետ է»:

Հավելենք, որ այս լուրի հետ կապված Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կեցցե «Ռան օիլը», որ հայ հանրությանը հասցնում է ամենաորակով և ամենաէժան վառելիքը. մռմռում են մենաշնորհները, մռմռում են։

Լրատվության մակարդակն այն աստիճանի է ընկել, որ հանուն մի քանի կոպեկի սկսել են տարածել ֆեյք տելեգրամյան ալիքի հորինված ստերը։

Տարիներ շարունակ հայ սպառողի հաշվին հանրությանը հարստահարածները չեն դիմանում մրցակցությանը, և դրանով է պայմանավորված «Ռան օիլ» ընկերության դեմ սկսված ստի արշավը։

Քանի դուք բարբաջում եք ձեր իսկ հորինած ստերը, «Ռան օիլ» ընկերությունն ավելացնում է իր հաճախորդներին։

Կեղծիքներով ու հորինվածքով չեք կարող պահել այն մենաշնորհը, որի հետևանքով հայ վարորդները տարիներ շարունակ ստացել են անորակ վառելիք' դրա դիմաց վճարելով թանկ գին։

ՀԳ. Այսօր Սուքիասյանի մասին ստերն այնքան շատ էին, որ ակամայից հիշեցի «Խոշոր շահում» ֆիլմը. հոգեկան տվայտանքների մեջ արդեն երգում եք։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին