«Իրավունք»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ երեւանյան սրճարաններից մեկի մոտ երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եւ քաղաքացիների միջեւ:
«Ականատեսները պատմում են, որ Գռզո մականունով հայտնի պատգամավորի վրա ո՛չ ավել, ո՛չ պակաս հավի նագեթս են շպրտել, որից հետո՝ սկսվել է մի իսկական կինո: Նախ, այսպես ասած, Սուքիասյանի «ախռանիկներն» են փորձել միջամտել ու անպարկեշտ խոսքեր ասել քաղաքացիներին, այնուհետեւ Սուքիասյանն է հետ վերադարձել ու փորձել ավելի «կիրթ» ներկայանալ»,-գրում է սկզբնաղբյուրը: