▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուրովի հրաժարականի լուրը մեկնաբանելն անլուրջ է, քանզի նա Օհանյանի հրամանով չէր կարող ազատվել

«Նման տեղեկություններ հաստատել կամ հերքելը վաղը, այսօրվա բան չէ»,- Galatv.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով  հարցին, թե հավաստի՞ են արդյոք մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե աշխատանքից հեռացվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Բացի այդ, ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ-ում անլուրջ են համարում նման բաները մեկնաբանելը, քանի որ վերջինս նախարարի հրամանով չէր կարող պաշտոնանկ արվել:

Նշենք, որ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, համաձայն որի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկվա միջադեպին լայն հնչեղություն չտալու և սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատների ցասումը մեղմացնելու համար որոշել է «ազատվել» Յուրի Խաչատուրովից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին