▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչը ձեռքում պահած է ԱԺ ամբիոնից խոսում Արգիշտի Քյարամյանը

Խաչը ձեռքում պահած է ԱԺ ամբիոնից խոսում Արգիշտի Քյարամյանը

***

Ֆակտոր.am-ը հայտնել է , որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ այսօր երեկոյան կայանալիք վարչության նիստը հետաձգվել է: ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ  ԱրմԼուր-ի հետ զրույցում հայտնել է, որ հետաձգման պատճառը վարչության անդամների մի մասի բացակայությունն են. նրանք գործուղման են ու բացակայում են երկրից. Ալեն Սիմոնյան, Արսեն Թորոսյան, Վաղարշակ Հակոբյան:

«Հիշեցնենք, որ այսօր կայանալիք նիստում պետք է ՔՊ-ականները Արդարադատության նախարարի նոր թեկնածուների հարցը քննարկեին: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Արդարադատության նախարարի պաշտոնում Արփի Դավոյանի թեկնածությունը մերժելուց հետո նոր թեկնածուների անուններ է քննարկել՝ Արմեն Խաչատրյան, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյան, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան։

Հիշեցնենք, որ մեզ հայտնի էր դարձել, որ ՔՊ խմբակցության «մերժված» պատգամավոր Արփի Դավոյանն առաջարկել էր կայանալիք վարչության նիստում քննարկել Արգիշտի Քյարամյանի պահվածքը՝ հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

ՔՊ-ականներին բարկացրել են Քյարամյանի այսօրվա համարձակ բացահայտումները եւ հայտարարությունները, մասնավորապես այն, որ ՔԿ նախագահը իշխանական պատգամավորների ճնշումներից հետո հենց ուղիղ եթերում հայտարարեց. «Էս երկրի երեսին էդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել», ապա հայտնեց, որ Հովիկ Աղազարյանի որդու ավտոմեքենաների գործով իրեն զանգահարել են:

«Ինչո՞ւ են ինձ զանգահարում: Բա կոռուպցիայի դեմ պայքարից եք խոսում»:

ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը համարում է, որ Արգիշտի Քյարամյանը տապալել է Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնած այսօրվա քննարկումը՝ ՀՀ-ում հանցավորության իրավիճակի մասին:

Այսպիսով, մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականներն Արգիշտի Քյարամյանին եւս մտադիր են Գրիգոր Մինասյանի «ճակատագրին արժանացնել» եւ շուտով ՔԿ ղեկավարի պաշտոնանկության պահանջով մի նոր գործընթաց կսկսվի: Կամ կհասնեն այն բանին, որ Քյարամյանն ինքը պաշտոնից ազատման դիմում կգրի:

Բայց վարչության կազմով կհավաքվեն օրերս՝ քննարկելու այս հարցերը, եթե մինչ այդ Նիկոլ Փաշինյանն արդեն միանձնյա որոշում չկայացնի պաշտոնի նշանակելու կամ պաշտոնանկության մասով»,-գրում է ԱրմԼուր-ը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին