▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խանութի գները 1 տարում 5 անգամ բարձրացավ, նոր որոշեցին թոշակը բարձրացնեն․․․քաղաքացի

Խանութի գները 1 տարում 5 անգամ բարձրացավ, նոր որոշեցին թոշակը բարձրացնեն․․․քաղաքացի

Տեսանյութը՝ MarzNews-ի

Ագարակցիները բողոքում են, որ խանութներում ամեն ինչ թանկացել է, իսկ տարեցներն իրենց թոշակով չեն կարողանում նորմալ ապրել: Նրանք նշում են, որ նույնիսկ 10 հազար դրամով բարձանալու դեպքում ոչ մի բան չի փոխվի:

«Պարտք անելով ենք ապրում: Պարտքն անում եմ, թոշակը ստանում, գնում պարտքերը փակում, նորից պարտք անում: Թոշակը խանութի գների հետ չի խոսում: Սարքեն 100 հազար էլ, խանութի թվերը ավելի են բարձրացնելու»,- նշում է ագարակցին: «36 հազար դրամ է այսօր նվազագույն թոշակը, ժողովուրդը սոված է, բայց պարգևավճարները միլիոներ են կազմում», «դեպուտատի, նախարարի բարձր աշխատավարձը իրենց հերիք է, էլ ի՞նչ պարգևավճար. էնքան կարիքավոր մարդիկ կան, թող էդ պարգևավճարները տան նրանց»,- նշում են բնակիչները:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին