▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան». Ալիևը պատասխանել է Փաշինյանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում մասնակցելով «Վալդայ» համաժողովին, խոսել է արցախյան հակամարտության մասին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է» հայտարարությանը: «Կցանկանայի անդրադառնալ Հայաստանի վարչապետի հայտարարությանը, գրեթե բառացիորեն՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»:

Առաջին հերթին՝ դա, մեղմ ասած,սուտ է… Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան,- ասել է Ալիևն, ապա անդրադարձել Փաշինյանի՝ ԱՄՆ-ում արված մեկ այլ հայտարարությանը,- Հայաստանի վարչապետը հաճախ է ասում, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Ղարաբաղի, այնպես էլ՝ Ադրբեջանի ժողովուրդների համար: Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի: Կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը բաղկացած է եղել ադրբեջանցի և հայ բնակիչներից, որոնք հավասար իրավունքներ են ունեցել: Ադրբեջանի համար ընդունելի որոշումը երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն է»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին