Արևմուտքը որոշել է, որ Ռուսաստանի Դաշնության դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հարցում սխալ է և փորձում է նրանց «գայթակղել» դեպի Բրյուսել։
Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Լավրովն անդրադարձել է նաև Արցախում ռուս խաղաղապահ առաքելության հարցին՝ նշելով․
«Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում, դա Մոսկվայի և Բաքվի հարցն է»։
Թարմացված․ Մոսկվան և Բաքուն համակարծիք են, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մեր խաղաղապահներն իսկապես դեռ այնտեղ են, նույնիսկ այն բանից հետո, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք, բայց այդ հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին, սա Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է։ Նախագահները քննարկել են այդ թեման, նրանք համաձայնել են, որ այս փուլում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում կայունության ամրապնդման, տարածաշրջանում վստահության ամրապնդման և Ղարաբաղի այն բնակիչների վերադարձը հեշտացնելու համար, ովքեր կցանկանան դա անել», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ