▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ղարաբաղում Ռուսաստանն աջակցեց Ադրբեջանի գործողություններին». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագետների համաժողովում անդրադարձել է նաև ԼՂ խնդրին ու դրանում ՌԴ դերակատարությանը։

Նա հայտարարել է, թե Ռուսաստանը «փոխել է իր դաշնակցին» և Ղարաբաղում աջակցել Ադրբեջանի գործողություններին՝ «ագրեսիա իրականացնելով Հայաստանի դեմ։ Եւ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հայերը չեն ենթարկվել իրեն»,- ասել է նա։

***

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ադրբեջանին Հայաստանին Փարիզի աջակցության պատճառով իր գործերին միջամտելու մեջ։

«Վերջին ամիսներին Ֆրանսիան ենթարկվել է Ադրբեջանի կողմից անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում, հատկապես՝ Նոր Կալեդոնիայում, այն պատճառով, որ մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և Հայաստանին»,- ասել է Մակրոնը։

***

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագիրը մոտ է «անդառնալի կետին», իսկ հանրապետությունը Մերձավոր Արևելքում «անվտանգության գլխավոր ռազմավարական մարտահրավերն է»։ Նրա խոսքերը մեջբերում է Լ-ը։

«Իրանը անվտանգության հիմնական ռազմավարական մարտահրավեր է Ֆրանսիայի, եվրոպացիների, ողջ տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս», - ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի զարգացումը «շատ մոտեցնում է անդառնալի կետին»։ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ այս հարցը առաջնահերթություն է դառնալու Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի հետ երկխոսության մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին