Արսեն Ղուկասյանը, որը փնտրում է պատերազմի ժամանակ անհետ կորած եղբորը և եղբորորդուն, ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ ասել է, որ ողջ մնացած զինծառայողների որոնողական աշխատանքների համար նախատեսված էր երկու խումբ, սակայն երեկ պարզվեց, որ պետք է մեկնի միայն մեկ խումբ, իսկ այսօր առավոտյան ընդհանրապես որևէ խումբ չի մեկնել։

Նա նաև հայտարարությամբ հանդես եկավ. «Ղարաբաղում զորամասեր կան, որ ինչ-որ խաղեր են տալիս, ժողովուրդ, ոչ մի գործարք չբռնեք հետները: Ձեր երեխեքն էսօր կգան Հայաստան, թե մի երկու ամիս հետո, տարբերություն չկա, բայց գործարքի մեջ մի մտեք դրանց հետ... Կիամանաք՝ ովքեր են էդ խաղեր տվողները»:


