«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ Ռոբերտ Քոչարյանի՝ Արցախում գտնվելու օրերին ԼՂՀ ներկա ու նախկին նախագահների՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ քննարկումներ են եղել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Տեսակետ է հնչել, որ ՀՀ-ում դրությունը գնալով վատթարանում է, և որ Սերժ Սարգսյանն այլևս չի կարող իրավիճակին տիրապետել, ուստի հարկավոր են շրջադարձային քայլեր։
Այս համատեքստում նույնիսկ խոսք է եղել Ռ. Քոչարյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ ղարաբաղյան կլանը, որն իրականում ՀՀ-ում ձևավորում է իշխանությունը, այս հարցը դնի Ս. Սարգսյանի առաջ։ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, թե ինքն առաջին անգամ է լսում այդ մասին։ Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ ԼՂՀ այցելությանը, ըստ նրա՝ դա սովորական այց է, և Քոչարյանը հաճախ է մեկնում այնտեղ»,- գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում