Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում
Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները գործնական բանակցություններ կվարեն «խաղաղության պայմանագրի» շուրջ՝ հիմնված Բաքվի առաջարկած ու Երևանի կողմից ընդունված հինգ սկզբունքների վրա, գրում է Интерфакс-Азербайджан-ը: «Այդ հինգ սկզբունքները ներառում են երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, սահմանների սահմանազատում և հաղորդակցությունների բացում։ Հայաստանի վարչապետն ընդունել է այս սկզբունքները»,- Իտալիայում լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահը: Դիտեք նաև՝ |