▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 13.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Խաղաղության տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են․ Հայաստանն ընդունել է վերջին երկու կետերը»․ Բայրամով

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է վերջին երկու կետերը, որոնք համաձայնեցված չէին։ «Տեքստի վրա աշխատանքն ավարտված է։ Հաջորդ փուլում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է հանվեն ՀՀ Սահմանադրությունից», ԱՊԱ-ի փոխանցմամբ, հայտնել է Բայրամովը։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից մեկը միջազգային մակարդակով միմյանց նկատմամբ պահանջներ չներկայացնելու, մյուսը՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանին այլ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու վերաբերյալ հարցերն էին։

Դիտեք նաև՝

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե սա ճիշտ է, ուրեմն պաշտոնական Երևանն ընկրկել է Բաքվի բոլոր պահանջների առջև։ Հիշեցնեմ, որ ադրբեջանցիները հայտարարում էին, որ համաձայնեցված չէին փոխադարձ հայցերից հրաժարման և սահմանին երրորդ երկրների ներկայացվածության հարցերին։
Չմոռանանք, որ Բաքուն նաև միջանցք, 350.000 ադրբեջանցիների վերադարձ և «զինվորական հանցագործներին» արտահանձնում է պահանջում»:

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը
լրագրողներին հայտարարել է․ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացն արդեն ավարտված է»։ Բայրամովի խոսքերով՝ հայկական կողմը հայտնել է, որ ընդունել է համաձայնագրի վերջին երկու կետերը, որոնք բաց էին մնացել։ Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է․ «Տեքստի վրա աշխատանքն ավարտված է։ Հաջորդ փուլում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները պետք է հանվեն Հայաստանի Սահմանադրությունից»։ Սա խաղաղության համաձայնագիր չէ, այլ՝ Ադրբեջանի առաջ նոր կապիտուլյացիա։ Սակայն ոչ մի կապիտուլյացիա խաղաղություն չի ապահովում, այն նոր պատերազմի պատճառ է դառնում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին