▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խախտել եմ երթևեկության կանոնները․ Իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից․ Արսեն Թորոսյանի տեսանյութը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել ու գրել․ «Վանաձորից վերադառնում եմ Երևան և ճանապարհին հանդիպեցի այս , այսպես կոչված,  «շարասյունը», որն ուղեկցում էր զորակոչի գնացող մեր երիտասարդներին։ Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, թե ինչքան վտանգավոր է նման երթևեկությունը՝ վթարների և զոհերի առումով։

Դժվարությամբ հասնելով ուղեկցող ճանապարհային ոստիկաններին, խնդրեցի նրանց «կարգավորել» շարասյան ընթացքը։ Իհարկե եղան ոստիկաններին չենթարկվողներ, որոնց մեքեննաները տեղափոխվեցին տուգանային հրապարակ։

 

 

Եթե ուզում ենք խուսափել ճանապարհներին տեղի ունեցող վթարներից և զոհերից, ապա բոլորս պետք է պահպանենք ճանապարհային երթևեկության կաննոները, իսկ կարգազանցները՝ խիստ պատժվեն։

Հ.Գ.1. Ինքս խախտել եմ ՃԵ կանոնները, որպեսզի հասնեմ շարասյանն ուղեկցող ՃՈ մեքենային, քանի որ իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից և կարիք կար հրատապ միջոցներ ձեռնարկել։

Հ.Գ. 2. Նորակոչիկներին բարի ծառայություն եմ մաղթում, հուսով եմ դժբախտ պատահարներ չեն լինի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին