▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակություն  է․․․Onex, ու՞ր է իմ ընկերուհու Iphone-ը․․․Սամվել Աշոտյան

***

Խայտառակություն  է․․․Onex, ու՞ր է իմ ընկերուհու Iphone-ը․․․Սամվել Աշոտյան

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Նշենք, որ ավելի վաղ բլոգեր Սոֆի Էլիզբարյանը հրապարակավ բողոք է ներկայացրել Apple ընկերությանը՝ պնդելով, որ պատվիրած iPhone-ը իրեն այդպես էլ չի հասել։

Սոֆին նշում է, որ iPhone-ը պատվիրել է Apple-ի պաշտոնական հարթակից, սակայն ստանալուց հետո պարզվել է՝ տուփը դատարկ է։ Նա նաև հրապարակել է ստացված պաշտոնական նամակը, որտեղ ասվում է․

«Ողջույն, հարգելի Սոֆի,
Սույն նամակով տեղեկացնում ենք, որ ԱՄՆ պահեստ ստացված Ձեր առաքանին եղել է դատարկ։ Լուսանկարները և տեսաձայնագրությունը կարող եք գտնել նամակին կից»։

Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է բացվում տուփը՝ առանց հեռախոսի։

Ամենահետաքրքիրն այն է, որ երբ բլոգերը փորձել է պարզել՝ ո՞վ է պատասխանատու, ստացել է հետևյալ պատասխանը՝ սարքը «կորել է միջանկյալ տեղում», և իրենք պատասխանատվություն չեն կրում։

Այս դեպքը բազմաթիվ հարցեր է առաջացնում․ ո՞վ է իրականում պատասխանատու՝ Apple-ը, առաքող ծառայությունը, թե՞ ․․․։

Մի բան հստակ է՝ նման դեպքերը լուրջ կասկածի տակ են դնում միջազգային առաքումների անվտանգությունը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին