Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խայտառակություն: Ֆրանսիայի դեսպանը ՔՊ թեզ է առաջ տանում: Այս հայտարարությունից հետո, եթե ընդդիմադիրները հանդիպեն այս դեսպանի հետ, ապա նշանակում է՝ իրենք իրենց ստախոս են համարում»։ Հիշեցնենք՝ «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցւոմ դեսպանն ասել էր․ «Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ-ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը։ Եվ այսօր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հասնել խաղաղության՝ արդար, կայուն, ամուր խաղաղության, որպեսզի վերացվեն Հայաստանի վրա կախված սպառնալիքները»։ |
***
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ստում է՝ հայտարարելով, թե, իբր, Հայաստանն ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ-ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ *** |
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին»: |
***
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում կեղծում է իրականությունը՝ քողարկելով Ֆրանսիայի գործած հանցանքը Արցախի նկատմամբ։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի հարցազրույց է տվել «Ռադիոլուր»-ին ու բացահայտ սուտ տեղեկություն հայտնել, թե բա «նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած»։
Օլիվիե Դըկոտինյին կրկնում է այն ապուշ և կեղծ թեզերից մեկը, որն արտաբերում է դավաճան Նիկոլը՝ իր դավաճանությունը՝ Արցախն Ադրբեջանին նվիրելը բարդելով նախկինների վրա։
Նախ՝ բազմիցս է ասվել, որ 1991թ-ի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի դեկլարացիան Հայաստանը ստորագրել է մի քանի վերապահումներով, որոնցից մեկը հենց Արցախը Ադրբեջանի մաս չճանաչելն է եղել։ Ի դեպ, այդ մասին հայտարարել է նաև Ադրբեջանը։
Երկրորդը՝ եթե այդ դեկլարացիայով Հայաստանը Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս, Ֆրանսիան ի՞նչ էր անում Մինսկի խմբում, որի գլխավոր նպատակն էր լուծել Արցախի կարգավիճակի հարցը։ Ի դեպ, արցախյան հարցով զբաղվող ֆրանսիացի որևէ պաշտոնյա ԵՐԲԵՔ այդ մասին չի հայտնել։
Երրորդը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դեռ 2023թ-ի հունիսի 13-ին հայտարարել էր. «Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի մաս»՝ փաստորեն հերքելով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հիմա արտաբերված կեղծիքները...
Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է Օլիվիե Դըկոտինյին ՍՏՈՒՄ և մոլորեցնում հայությանը։
Պատասխանը շատ պարզ է։ Արցախն Ադրբեջանի կազմի մեջ Հայաստանը ճանաչել է 2022թ-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում և այս հակահայ փաստաթղթի տակ իր ստորագրությունը դրել է նաև Ֆրանսիան՝ ի դեմս նախագահ Մակրոնի, ով իրեն ներկայացնում է որպես Հայաստանի բարեկամ, բայց իրականում ամենամեծ թշնամին է։
Ֆրանսիան գիտենալով, որ հայությանը կարելի է խաբել ամեն տեսակ զուգարանի թղթից էժան հայամետ հիմար թղթի կտորներով՝ օրինակ՝ Փարիզ քաղաքը ճանաչում է Արցախի անկախությունը և նմանատիպ հիմարություններ, որոնք ՈՉԻՆՉ են և ձևանալով հայ ժողովրդի բարեկամ, իրականում ամեն ինչ անում է Ռուսաստանին դուրս հանել Հայաստանից և Հայաստանը նվիրել Թուրքիային և այդ քաղաքական գիծն առաջ տանելու համար հաճախակի և տարբեր մակարդակներում կեղծ և սուտ տեղեկություններ է տարածում՝ փորձելով նաև քողարկել իր սեփական հանցանքները Հայաստանի և հայերի նկատմամբ, քանի որ Արցախի հայաթափման մեջ Ֆրանսիայի մեղավորությունը շատ մեծ է, որի նախագահ Մակրոնի ստորագրությունը դրված է Պրահայի փաստաթղթի տակ և որի հիման վրա էլ Արցախը շրջափակվեց Բաքվի կողմից, իսկ հետո էլ հայաթափվեց։
Ի դեպ, ֆրանս-ադրբեջանական այժմյան մենամարտը ևս կեղծիք է։ Ծիծաղելի է, երբ ֆրանսիական Նոր Կալեդոնիայում հակաֆրանսիական ելույթների մեջ Փարիզի կողմից մեղադրվող Ադրբեջանի նկատմամբ նույն Մակրոնը ՈՉԻՆՉ չի ձեռնարկում՝ ո՛չ դիվանագիտական հարաբերություններն է խզում, ո՛չ տնտեսական կապերն է չեղարկում, ո՛չ էլ հակաադրբեջանական կոնկրետ քայլեր է ձեռնարկում։ Ընդամենը ԻԲՐ «վիճում» են՝ հենց հայերին էլ ցույց տալու համար, որ Փարիզի և Բաքվի հարաբերություններն ԻԲՐ շատ վատ են։
Ֆրանսասեր հայությանը նաև հիշեցնեմ, որ հենց Ֆրանսիան է 1921թ-ի աշնանը Անկարայում գաղտնի պայմանագիր ստորագրելով հրաժարվել Կիլիկիայից ու այն նվիրել Թուրքիային»։