▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խի՞ են Մոսկվան թողած, էս թրքաբարո իշխանություններին դիմում». Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի խորհրդարանի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում ՀՀ իշխանություններին չդավաճանել Արցախի ինքնորոշման գաղափարին: Մոտս միանգամից հարց առաջացավ. ինչո՞ւ են Արցախի խորհրդարանականները կարծում, որ իրենք Արցախը դավաճանելու իրավունք ունեն, իսկ ՀՀ իշխանությունները՝ ոչ:
Ախր, երբ որ Փառուխը տալիս էիք, չէիք մտածում չէ՞ ինքնորոշման մասին: Երբ Հին Թաղերն էիք տալիս, ինքնորոշումը նույնպես չմտաբերեցիք: Տո հենց պատերազմի ժամանակ այդ խորհրդարանականների մի զգալի մաս ամեն ինչ արեց, որ Նիկոլը կապիտուլյացիան ստորագրի, որտև Մոսկվայից տենց էին ասել... Հիմա խի՞ չեն էդ հայտարարությամբ հենց Մոսկվայից պահանջում իրենց «փայը» սեփական երկիրը ծախելու դիմաց: Խի՞ են, Մոսկվան թողած, էս թրքաբարո իշխանություններին դիմում...
Այ ձեր ցավը տանեմ, դուք հլը փորձեք Փառուխը հանձնած ձեր ընկերներին համոզել, որ Արցախի ինքնորոժումը կարևոր է, հետո նոր անցեք Երևանին...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին