▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խմած» ակտիվիստները քաղաքապետարանի դիմաց նշեցին իրենց ազատ արձակումը

1in.am-ը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի դիմացից բերման ենթարկած ակտիվիստներին հարցաքննության ենթարկելուց հետո բաց են թողել: Նրանցից երեքին ստուգել են նաև, թե արդյոք ալկոհոլ օգտագործե՞լ են: 

Ինչպես 1in.am –ի  հետ զրույցում ասել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, երիտասարդների հանդեպ կկիրառվի վարչական տույժ, որը կլինի տուգանքի ձևով: Նա համոզմունք է հայտնել, որ ակտիվիստներից ոմանք ալկոհոլ էին օգտագործել, սակայն երիտասարդները հերքել են դա:

Նրանք ջրով նշել  իրենց ազատ արձակումը և այժմ քաղաքապետարանի դիմաց շարունակում են նստացույցը:

Մանրամասները` 1in.am –ի տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին