▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում է երկարաձգել Լեւոն Հայրապետյանի տնային կալանքը

Հետաքննությունը դատարանին խնդրում Է երկարաձգել «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ գործարար Լեւոն Հայրապետյանի տնային կալանքը, սույն հարցը դատարանը կվճռի դեկտեմբերի 10­ին: ՌԻԱ Նովոստիի փոխանվմամբ՝ հայտնել Է Մոսկվայի Բասմանյան դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեեւան:  
«Դատարանում ստացվել Է հետաքննության միջնորդությունը տնային կալանքի տեսքով Հայրապետյանի խափանման միջոցը երկարաձգելու մասին: Դատարանը սույն միջնորդությունը կքննարկի  դեկտեմբերի 10-ին»,- ասել Է Ֆադեեւան:    
Հետաքննությունը Հայրապետյանին մեղադրում Է 2009 թվականի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից «Սիստեմա» ֆինանսա-արդյունաբերական խմբին «Բաշնեֆտի» վաճառքի հետ առնչություն ունենալու մեջ, որը վերջինս գլխավորել Է երեք տարի: Նրան առաջադրվել են փողերի յուրացման եւ լվացման մեղադրանքներ: Դատարանն այս գործի շրջանակներում կալանք Է դրել «Բաշնեֆտի» բաժնետոմսերի՝ 300 միլիոն ռուբլու փաթեթի վրա:      
Հետաքննության տվյալներով՝ Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն եւ անշարժ գույք արտասահմանում, մասնավորապես, վերջին ժամանակներս նա ապրում Էր Մոնակոյում: Այս փաստով Էլ հետաքննությունը հիմնավորել Է քննչական մեկուսարանում նրա բանտարկության անհրաժեշտությունը: Հոկտեմբերի սկզբին նրան փոխադրել են տնային կալանքի:   
«Բաշնեֆտի» վաճառքի հետ կապված քրեական գործի առավել բարձրաստիճան ֆիգուրանտը «Սիստեմա» ֆինանսա-արդյունաբերական խմբի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովն Է՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը: Այժմ նա գտնվում Է տնային կալանքի տակ, ընդ որում հետաքննությունն սկզբնապես  հասավ խափանման այդ միջոցի ամենախիստ պայմանների, իսկ հետո դատարանին խնդրեց Եվտուշենկովին թույլ տալ գնալ աշխատանքի եւ շփվել գործընկերների հետ, բայց մերժում  ստացավ:
 
Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին