ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի գրառումը.
«Տուրիզմ ... Մտածողները... Տուրիզմ զարգացնելու համար նախ կունենան գործող տուրիզմի կոմիտե, որում կներդրվի բավականաչափ գումար՝ երկիրը աշխարհով ներկայացնելու համար, բայց մեր կոմիտեն, անգամ այլ երկրից հինգ գիդ-էքսկուրսավար ի վիճակի չի բերելու, մի շաբաթ պահելու, երկրի հետ ծանոթացնելու, որ հետո ակնկալիք ունենանք հոսքերի։
Տուրիզմ զարգացնելու համար անհրաժեշտ է ենթակառուցվածքներ. լավ գիտեք՝ ինչ վիճակում է։
Տուրիզմ զարագացնելու համար հույսը չեն դնի գազալցակայանի զուգարանների վրա, որոնք ավելի հաճախ սարսափելի վիճակում են։
Տուրիզմ զարգացնելու համար պետության կողմից քարտեզագրում ու երթուղիների կարգավորում է լինում, բայց դա էլ է անհատների ու ՀԿ ների հույսով։
Թվարկելու շատ բաներ կան, բայց կապս վատն է, ժամանակս քիչ։
Այստեղ քաղաքական խաղեր են, շատ գլուխ մի դրեք, դա պարգևատրություն էր պարոն Ծառուկյանին, որ չմիացավ ընդդիմությանը, հեչե թե Հայ առաքելական եկեղեցու կարծիքին դեմ է, կարևորը իրանք իրար բռնեն։
Եթե համախմբվեք, լավ էլ լուծումը կլինի ու ամենակարևորը, որ մանիպուլյացիաների չտրվեք, թե բա քրիստոնյա ենք, բայց Քրիստոսի արձանին դեմ ենք ու Աստված կպատժի։
Էդ խոսակցություններ են, գործն է կարևոր։
Հա, մեկ էլ խնդրում եմ գիդերին, որ տուռ կազմակերպեն Փաշինյանի և Ծառուկյանի համար Պտղնու տաճար, մարդ ես, կարող է չգիտեն, թե ի՞նչ հրաշակերտ է կործանվում»։