ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․
«ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի ամերիկահայ համայնք,
Մարտի 17-ին, եթե լինելու եք դատարանի տարածքում, խնդրում ենք բոլորիդ դրսևորել առավելագույն պատասխանատվություն, զգոնություն և ինքնակառավարում։ Մեր ներկայությունը պետք է արտացոլի մեր համախմբվածությունն ու արդարության հանդեպ մեր հավատքը։
ԿԱՆՈՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵՆՔ․
Ոչ մի սադրանքի չենթարկվել․ Կան մարդիկ, ովքեր կարող են փորձել սրել իրավիճակը կամ շեղել մեր ուշադրությունը։ Մի՛ տրվեք որևէ տեսակի սադրանքի։
Պահպանել օրենքները․ Եթե իրականացնելու եք քայլերթ կամ վանկարկումներ, դրանք պետք է լինեն օրենքի շրջանակում՝ առանց խախտելու հասարակական կարգը կամ դատարանի աշխատանքը։
Հարգալից վերաբերմունք․ Մեր պայքարը արդարության համար է, ուստի պետք է մնանք կոռեկտ, պահպանենք մեր արժանապատվությունը և հարգենք թե՛ դատարանի, թե՛ մյուսների իրավունքները։
Սադրիչների դեպքում․ Եթե նկատում եք որևէ անհատի, ով փորձում է խախտել կարգն ու ստեղծել լարվածություն, խնդրում ենք անմիջապես տեղեկացնել տարածքում գտնվող ոստիկաններին կամ իրավապահ մարմիններին։
Միասնություն և համախմբվածություն․ Մենք այստեղ ենք մեր դիրքորոշումը արտահայտելու, բայց մեր ամենամեծ ուժը մեր կարգապահությունն ու համերաշխությունն են։
Մեր ներկայությունը պետք է ցույց տա մեր կազմակերպվածությունն ու արդարության հանդեպ մեր նվիրվածությունը։ Մնանք միասնական, օրենքի շրջանակներում և պահպանենք մեր արժանապատվությունը։
Հարգանքով՝
Դիտեք նաև՝