▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Քաղավիացիայի կոմիտեն հանդես կգա պարզաբանմամբ. վարչապետի մամուլի քարտուղար

Ահազանգեր եմ ստանում Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցներից. Տիգրան Խզմալյան

Ուշադրություն․ իրազեկում է ոստիկանությունը

Մոսկվայում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան

Խնդրեմ, սա էլ պառավի փախնելու արդյունքը․ Գագիկ Սուրենյան

Քորթնի Քարդաշյանը հրապարակել է Հայաստանում արված բացառիկ լուսանկարները

Կորոնավիրուսի 34 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր թիվը հասավ 770-ի

Միսակ Լազարյանին հանձնելու միջնորդության կապակցությամբ դատախազությունը որոշում չի կայացրել.. . .

Մեր աշխատանքների մասին և մեր աշխատանքի շուրջ որոշ բամբասանքների մասին. Հայկ Մարության

Մաթևոսյան կենտրոնի վերաբերյալ Փաշինյանի՝ 2019-ի սեպտեմբերի 18-ի հանձնարարականը չի կատարվել առ այսօր

Ի ՞նչ գնահատական է տրված Հայկական քաղավիացիային թռիչքային անվտանգության եվրոպական. . .

Այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ Օրթոպեդիայի ինստիտուտում. նախարար

Փողերս հետ տվեք, ես գնում եմ. լարված իրավիճակ՝ «Զվարթոց» օդանավակայանում

Արսեն Թորոսյանի ուղիղ միացումը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից

Ինչու՞ է տեղորոշման համակարգը առավել արդյունավետ դարձնում կորոնավիրուսի դեմ պայքարը. Ավինյան

Ալկոգելի շուկան արդեն պետական վերահսկողության ներքո է

Անի Քոչարը նշանվել է

Եթե տեսնում եք՝ ոսպը և հնդկաձավարը թանկացել են, կարող եք ընտրել մյուս փոխարինիչները. նախարար

ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ կալանքի տակ գտնվող երկու անձ ազատ է արձակվել. Գոռ Աբրահամյան

Հայաստանը ՌԴ-ին է արտահանձնում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային

ՊԵԿ-ի կարևոր հայտարարությունը՝ 2019-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված մեքենաների. . .

6 ժամով արգելվել է «Նոր Զովք»-ի եւ այլ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի. . .

«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները շարունակում են իրենց ամոթալի պոպուլիզմը. Ռուբեն Ռուբինյան

Ընկերությունների պատասխաններից երևում է, որ չեն կարող տեղորոշել. կառավարությունը պետք է. . .

Պառավը ինքնամեկուսացումից փախել է, բայց հեսա կբռնեմ

Սուպերմարկետներում մեր այցի պահին ձևական բնույթ կրող դիմակներ են տալիս աշխատողներին. Հակոբ Ավագյան

Տեղաշարժի սահմանափակումները արտակարգ դրության խստացված ռեժիմի ժամանակ

ԱԺ-ն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե հակահամաճարակային. . .

9 երեխա ուզում է Իսրայելից վերադառնալ Հայաստան, սակայն չի կարողանում, ծանր կացության մեջ են.. . .

Տաքսիստներն ինձ ասում էին՝ ինչու՞ ես եկել, Կանադայում լա՞վ չէր․ Հարություն Տեր-Հովակիմյան

Բոլորը սկսել են փնտրել Երևանի քաղաքապետին. ու ոչ թե նրա համար, որ ծնունդն ա, կամ բանակի քեֆը.. . .

Քանյեն կրկին կերգեր լճի մոտ.Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր շոուի՝ Հայաստանում նկարահանված թողարկումը

Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին

Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը և որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի

Որդեգրման գործընթացում չարաշահումների հաղորդումներով 14 քրգործ է հարուցվել

Ռոբերտ Քոչարյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. բուժումն այս պահին ավարտվել է

Որտեղի՞ց այս փողերը և ինչպե՞ս կարելի է մսխել նման նյութերի վրա․․․Էդմոն Մարուքյան

Սոթք գյուղում 12 տարեկան երեխա է ինքնասպան եղել․ պատճառը համակարգչային խաղե՞րն են եղել

Հնարավոր են որոշ ապրանքների գների փոփոխություններ․ էկոնոմիկայի նախարար

Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Ինչպե՞ս են արտակարգ դրությունը հսկող ոստիկանները կերակրում փողոցի շներին

Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք․ Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին

Արցախում հրազենային վիրավորումից զինվոր է զոհվել

Հարկային մարմինը ավտոմեքենաներ օտարած անձանց տրամադրել է հարկ վճարողի հաշվառման համարներ

ԱԳՆ-ն հիշեցնում է ՌԴ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհների մասին և հորդորում է հետևել ցուցումներին

Ունեցել ենք ևս 10 առողջացած պացիենտ. նրանք դուրս են գրվել.Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի ևս 73 դեպք. ընդհանուր թիվը 763 է

Իմքայլականները շատ լավ հասկանում են, որ մարդկանց տեղորոշման օրինագիծն առաջին հերթին նաեւ իրենց դեմ է

Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում

Փաստը մնում է փաստ․․․ Գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով հոդված հետևյալ վերտառությամբ․ Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, Դանա Մազալովան վերահաստատում է, Ալիևը՝ ստում։

Արմենպրեսսի հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ հայտնի հարցազրույցի հեղինակ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի թղթակից Դանա Մազալովան վերահաստատում է՝ տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին, որքան էլ ներկա նախագահ Իլհամ Ալիևը փորձի հերքել այն:

Լրագրողն ափսոսում է, որ տեխնիկական հնարավորություններից ելնելով չի կարողացել պահպանել ձայնագրությունները, քանի որ դրանք արվել են ձայներիզների վրա, որոնք, հնարավոր է, վերաձայնագրված լինեն:

«Չկար համացանց, չկային համակարգիչներ, բայց ես հաստատում եմ, որ այն, ինչ գրել եմ, Այազ Մութալիբովն ասել է, այնտեղ որևէ բան չի հնարվել: Նա կարող է ինչպես ուզում է հերքել այն, սակայն այն ժամանակ նա դա ասել է, ինչպես տպագրված է «Նեզավիսիմայա գազետա» թերթում: Այդ թերթի օրինակը ես ունեմ, համացանցում էլ է հասանելի` Այազ Մութալիբովը դա ասել է»,- «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում հայտարարեց Մազալովան, ով միակն է եղել, ում Մութալիբովը բացառիկ հարցազրույց է տվել նախագահի պաշտոնը թողնելուց մեկ ամիս անց՝ նշելով, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի առիթ լիներ իր հրաժարականի համար։

Մազալովան Խոջալուի ողբերգության պատմությանը ծանոթացել է անձամբ բացառիկ կադրեր վավերագրած կինոօպերատոր Չինգիզ Մուստաֆաևի տեսանյութերից: «Չինգիզը, ում հետ ծանոթացել էինք Կիսլովոդսկում, իր բնակարանում պատմեց ինձ, թե ինչպես էին այդ մարդկանց սպանում, վնասում էին ծնկները, որպեսզի նրանք չկարողանան գնալ: Ծնկները… մարդու մարմնի վրա ամենացավոտ տեղը: Հաջորդ օրը ես պայմանավորած էի հարցազրույցի համար Մութալիբովի հետ: Ես չէի կարող նրան չհարցնել, թե ինչ եմ տեսել Չինգիզի նկարահանած կադրերում: Միայն թե չասացի իմ ընկերոջ՝ Չինգիզի անունը, որպեսզի նրան չվնասեմ: Երկու ամիս հետո Չինգիզին սպանեցին…»,-ցավով հիշում է լրագրողը:

Նա ներկայացրեց ևս մեկ սարսափելի փաստ, որը ֆիքսել է անգամ 1992 թ. մարտին ԵԱՀԽ Նախարարների խորհրդի գործող նախագահ Իրժի Դինստբիրի կողմից իրականացվող ԵԱՀԽ միջնորդական առաքելությունը. չհուղարկավորված և նեխած մարմիններ. Խոջալուի դեպքերը տեղի էին ունեցել փետրվարի վերջին, իսկ մուսուլմանական կարգի համաձայն` մահացած մարդուն պետք է հուղարկավորել մինչև երկրորդ օրը:

Հայտնի է, որ մարդկանց մարմիններ հայտնաբերվել են Աղդամի ադրբեջանական ստորաբաժանումների՝ «ժողովրդական ճակատ»-ի վերահսկած դիրքերի դիմաց, ինչը երևում է Մուստաֆաևի փետրվարի 28-ի նկարահանումից։ Չինգիզ Մուստաֆաևը միջադեպի վայրում ևս մեկ նկարահանում է իրականացրել մարտի 2-ին։ Ինչպես պարզ է դարձել երկու նկարահանումներից, ինչի մասին նշել է նաև հեղինակը, դիակները տեղափոխված են եղել, առաջին նկարահանմամբ երևում են դիակներ, որոնք երկրորդ տեսանյութում արդեն ենթարկվել են խեղումների, հանվել է գանգամաշկը, կատարվել են դիակների այլ պղծումներ։ Սակայն, հատկանշական է, որ փետրվար 28-ի նկարահանման ընթացքում միջադեպի վայրում շրջել են ադրբեջանցի զինծառայողներ, որոնք էլ տեղաշարժել են դիակները։ 

«Ես ինձ շատ մեղավոր եմ զգում, որ չեմ վերցրել և պատճենել այդ կադրերը: Մինչև հիմա խիղճս տանջում է: Հասկանում եք՝ Մութալիբովի հետ հարցազրույցն այդ տեսանյութերի և Չինգիզի հետ խոսակցության արդյունքն էր»,- նշեց Մազալովան:  

«Արմենպրես»-ի թղթակցի ճշտող հարցին՝ ինչպես եք վերաբերում այն փաստին, որ Ադրբեջանի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովի հրապարակային ամբիոնն օգտագործեց հերքելու Մութալիբովի խոսքերը, Մազալովան ընդգծեց. «Ես կպատասխանեմ այսպես. գիտենք` Թուրքիան էլ մինչև հիմա հերքում է Հայոց ցեղասպանությունը: Եվ վերջ»:

«Ի՞նչ եք մտածում Խոջալուի իրադարձությունների մասին, որոնցից հետո հրաժարական տվեցիք։ Խոջալուի բնակիչների դիակները հայտնաբերվել են Աղդամից ոչ հեռու։ Ինչ-որ մեկը սկզբում կրակել է նրանց ոտքերին, որպեսզի չկարողանան հեռու գնալ։ Հետո գործել են կացնով՝ փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարել են դիակները։ Նոր նկարահանումների ժամանակ՝ մարտի 2-ին, նույն դիակները մաշկազերծված էին։ Ինչպիսի տարօրինակ խաղ…»,-1992թ. ապրիլի 1-ին տպագրված հարցազրույցում Մազալովայի հարցին Մութալիբովը պատասխանել էր.

«Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, այդ դեպքերը կազմակերպել էին, որպեսզի առիթ լիներ իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժեր գործում էին Ադրբեջանի նախագահին վարկաբեկելու համար։ Չեմ կարծում, թե հայերը …. ֆաշիստական գործողություններում իրենց մեղադրելու հիմք տային ադրբեջանցիներին։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ ուժեր շահագրգռված էին խորհրդարանի նիստում այդ կադրերի ցուցադրմամբ՝ ուշադրությունն իմ անձի վրա սևեռելու համար։ Եթե ես հայտարարում եմ, թե դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, նրանք կարող են հայտարարել, թե զրպարտում եմ։ Բայց միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերն, այնուամենայնիվ, թողել էին։ Այդ դեպքում ինչու պետք է նրանք կրակեին։ Հատկապես՝ Աղդամին մոտ գտնվող տարածքում, որտեղ այդ ժամանակ բավականաչափ զինուժ կար, որպեսզի դուրս գար մարդկանց օգնելու կամ պարզապես բանակցելու, որ խաղաղ բնակչությունը հեռանա։ Այդպիսի պրակտիկա կիրառվում էր…»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին