▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խոպանչիներին» հարկելու գաղափարը սխալ է ընկալվել. Արարատ Միրզոյան

 

Առանց լայն հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության՝ որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու, այսօր՝ նոյեմբերի 19-ին, Կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով «խոպանչիներին հարկելու» մասին նախագծին։

 

 

 

«Բացառվում է այդպիսի բան։ Պետք է հաշվի առնել՝  զանազան գաղափարներ կարող են քննարկվել, ընդ որում, քննարկումներ հաճախ կարող են մանիպուլատիվ տեսք ստանալ, կարող են աղավաղվել և  մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կա, բայց կարող են և մեկնաբանվել այնպես, ինչպես կա ու արժանանալ կամ չարժանանալ  մարդկանց հավանությանը: Միայն հանրային լայն համաձայնության դեպքում  կարող են նման նախաձեռնությունները կյանքի կոչվել։

Առաջին փոխվարչապետի խոսքով՝ «խոպանչիներին հարկելու»  նախաձեռնության դեպքը աղավաղվել է ու սխալ մեկնաբանվել։

«Գաղափարը հետևյալն է՝ կա միտք՝  ներդնել  եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, որտեղ պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները»,- ասաց նա։

Վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Քաղաքականություն ավելին