▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհրդակցությունից դուրս եմ գալիս, տեսնեմ Հայկ Մարությանից SMS ունեմ. Քաղաքապետը անեկդոտ է պատմել վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խորհրդակցությունից դուրս եմ գալիս, տեսնեմ Հայկ Մարությանից ձայնային հաղորդագրություն ունեմ: Մտածում եմ՝ հերթական աշխատանքային բարդ խնդրի մասին է լինելու. ինչպես միշտ: Ալարելով միացնում եմ հաղորդագրությունը ու լսում հետեւյալը.

- Պարոն վարչապետ, ուզում եմ մի հումորային բան պատմել: Էսօր քաղաքապետարանի վարչություններից մեկի մի «100 տարվա» աշխատողի հարցնում են՝ հը ի՞նչ կա, ո՞նց են գործերը: Պատասխանում է՝ այ ախպեր, ուրա՞ գործ: Մենակ աշխատանքն ա մնացել:

Հենց էսպես էլ ապրում են, մեր սիրած քաղաքապետարանում: Եւ ոչ միայն»,- գրել է վարչապետը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին