ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր համացանցում տարածված տեղեկությանը, ըստ որի` ԱԺ աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել.
«Մինչ օրս Աժ-ում չկա նոր կորոնավիրուսով վարակված անձ: Պատգամավորների սպասվող թեստավորումը կրում է պրոֆիլակտիկ բնույթ»,- գրել է Կոստանյանը։


