▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Վայքում. մարդատար «ԳԱԶել»-ը շրջվել է. կան վիրավորներ

ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 12։30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 127-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 124-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 58-ամյա Ս. Հ.) ճանապարհի երթեւեկելի հատվածում կողաշրջվել է։

 

 

 

 

 

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղեւորները՝ 63-ամյա Հ. Կ.-ն, 24-ամյա Մանե Ա.-ն, 37-ամյա Լյուդմիլա Բ.-ն եւ 37-ամյա Լիանա Ա.-ն հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել, հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան եւ իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին