▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուզարկել են Դավիթ Տոնոյանի բնակարանը և բերման ենթարկել նրան

 Այս պահին խուզարկում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը:

http://asekose.am/filemanager/uploads/Davit_Tonoyan.jpg

Այս մասին  գրում է «Հրապարակը»:

Տոնոյանին, ըստ երեւույթին, կձերբակալեն եւ մեղադրանք կառաջադրեն: Զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:

Ստեփան Գալստյանին եւս հրավիրել են ԱԱԾ:Կայքի աղբյուրը հայտնում է, որ հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին եւ Սեյրան Օհանյանին

Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին