Երեկ խուզարկել են Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի տունը:
Այս մասին հայտնում է Armlur.am-ը, ում հետ զրույցում Շիրակի մարզից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորը նշել է, թե խուզարկության ժամանակ ինքը Երևանում է եղել:
«Եկել են երեկ, տան անդամներին ցույց են տվել դատարանի որոշումը եւ խուզարկել են»,–պատմել է պատգամավորը՝ հավելելով, թե պատճառաբանվել է այս քայլը ցուցակների ուսումնասիրմամբ:
Նա նաև հայտնել է, թե խուզարկության արդյունքում տարել են երկու հեռախոս և նրա անձնական I-pad-ը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում