▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խուզարկություն՝ «Զովք»-ում

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում «Զովք» սուպերմարկետների ցանցում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվում են խուզարկություններ։ Այլ մանրամասներ այս պահին նպատակահարմար չէ տրամադրել՝ ելնելով նախաքննության շահերից։ Քննության որոշակի փուլում ՀՀ ՔԿ-ն տեղեկատվություն կտրամադրի»,-այս մասին նշում են ՔԿ-ից՝ արձագանքելով հարցումներին, թե ինչու՞ են փակ «Զովք» (նախկինում՝ «Նոր Զովք») սուպերմարկետների ցանցի բոլոր մասնաճյուղերը, և ինչու՞ են այնտեղ խուզարկություններ տեղի ունենում:

«Զովք» սուպերմարկետների ցանցը, ըստ ԶԼՄ հրապարակումների, պատկանում է «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ  Մեսրոպ քահանա Արամյանի եղբորը՝ Արամ Արամյանին: Ժամանակին, երբ լրատվամիջոցները գրել էին, որ այնտեղ բաժնեմաս ունի նաև Մեսրոպ քահանա Արամյանը,  «Այբ» դպրոցի հանրային կապերի պատասխանատուն ոչ հերքել էր, ոչ հաստատել՝ ասելով, որ այդ մասին իրենք տեղեկություններ չունեն։  «Զովք» սուպերմարկետների ցանցի ֆեյսբուքյան էջում հետագայում հրապարակում եղավ, որում ասվում էր, որ Արամ Արամյանը սուպերմարկետների ցանցի միակ հիմնադիր-տնօրենն է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին