▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խփում էր, կծում, ամբողջը կապտուկ էի»… Ելենա Բորիսենկոն՝ իր և Արտյոմ Կարապետյանի հարաբերությունների մասին

Ամեն օր ծագող նոր աստղեր, հեռուստանախագծեր ու սերիալային նոր զույգեր, որոնց մասին խոսում են, քննարկում ու մեկ օրում հայտնի դարձնում, իսկ հեռուստադիտողը տարիներ անց հիշում է միայն նրանցից ամենաանկեղծներին։

Թերևս դա է պատճառը, որ մինչ օրս միմյանց մասին մեծ ջերմությամբ են խոսում դերասանուհի Ելենա Բորիսենկոն և դերասան Արտյոմ Կարապետյանը։ Տարիներ առաջ նրանց մարմնավորած Կարինեն ու Կնյազը հիշվում են մինչ օրս։

Օրեր առաջ Զառա Սահակյանը հյուրընկալել էր Ելենա Բորիսենկոյին և հաղորդման ընթացքում՝ հիշելով Արտյոմին, դերասանուհին նշել էր.

«Տյոմուշկան, մենք իրեն Յարդ ենք ասում։ Ես իրեն շատ սիրում եմ, ինքը չէր ուզում խաղար ռոմանտիկ, սիրային տեսարանները ու քանի որ չէր ուզում խաղալ, սկսում էր ինձ խփել, կծել, ճմկթել, ես ամբողջությամբ կապտուկների մեջ էի, բայց շատ լուրջ կապտուկներ»,- ժպիտով նշել էր Ելենան ու հենց այդ խոսքի պահին էլ տաղավար էր մտել Արտյոմն ու հավելել.

«Վայ ուտեմ ես քո կապտուկները»։ 

Հեռուստադիտողն էլ այս տեսարանով իր կարոտն է հագեցրել սիրելի զույգից։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին