Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Խփված խաղաքարտ» Արծրուն Հովհաննիսյանին նորից են Հանրային հեռուստատեսությունով խաղարկում։ Արծրունի հետ շատ եմ շփվել և մինչև պատերազմն էլ նրան չէի հավատում։ Նա ընդամենը Հայաստանի դեմ դավադրության ծրագրի տեղեկատվական մեխանիզմի մի մասնիկն է։ Նա մենակ չէ, նման Արծրունները շատ են, նրանք քարոզչական «Բայրաքթարներ» են, որոնք թափվում են նրանց քարոզչական մանիպուլյացիաներից անպաշտպան լսարանի վրա։ Օրինակ, Արծրուն Հովհաննիսյանի և այլոց կողմից կիրառվող ամենատարածված հնարն այն է, որ պատերազմից մի դրվագ է ներկայացնում՝ օրինակ, դիրքերում բետոնե հենապատը փուլ եկավ, որի տակ մահացավ հերոս։ Լսարանն էլ ենթագիտակացորեն հասկանում է, որ ոչ ամուր բետոնե ամրությունը նախկիններն էին կառուցել, որ ցեմենտը գողացել են։ Գուցե այդ դրվագը ճիշտ է, սակայն Նիկոլ Փաշինյանի կողմից բանակցությունները ձախողելու, Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի սադրիչ հայտարարություններով պատերազմ հրահրելու, դրան չնախապատրաստվելու, առաջնագծում կառավարվող քաոս ստեղծելու, պատերազմը ավելի շուտ դադարեցնելու համեմատ այդ դրվագը էական չէ»։ |
«Խփված խաղաքարտ» Արծրուն Հովհաննիսյանին նորից են Հ1-ով խաղարկում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet