▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում 3 հայ կա

Սիմֆերոպոլի` Կիևի շրջանային դատարանը մեղադրող կողմի պահանջով ձերբակալել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի քրեական գործով հինգ մեղադրյալի։ Այս մասին Interfax-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։

«Կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ մինչև դեկտեմբերի 8-ը», - ասել է աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ խոսքը Արտեմ Ազատյանի, Գեորգի Ազատյանի, Ռոման Սոլոմկոյի, Վլադիմիր Զլոբի և Արթուր Տերչանյանի մասին է։ Գործով երկու մեղադրյալների փաստաբանները Interfax-ին հաստատել են, որ իրենց պաշտպանյալները ձերբակալվել են։

Նրանք հրաժարվել են մեկնաբանել դեպքի այլ մանրամասներ։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին