▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի տերն ադրբեջանցի է

Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը պատկանել է Կրասնոդարի երկրամասի բնակչի/Տեսանյութը դիտել Asekose.am-ի տելեգրամ ալիքում/։ Նրա գրանցման վայրում ուժայինները քննչական գործողություններ են իրականացնում, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։

Baza տելեգրամյան ալիքը պարզաբանում է, որ մեքենայի տիրոջ անունը Սամիր Յուսուբով է։ Լրատվական գործակալությունը Տելեգրամի ալիքում տեսաուղերձ է հրապարակվել, որում 25-ամյա Յուսուբովն ասում է, որ ինքը կապ չունի Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածի հետ և Ռուսաստանում չի գտնվում։

«Բեռնատարը գրանցված է ինձ վրա, բայց դրանով աշխատում էր հորեղբայրս՝ հորս զարմիկը՝ Մահիր Յուսուբովը, ով ամբողջ կյանքում զբաղվել է բեռնափոխադրմամբ»,- ասում է Յուսուբովը։

Տելեգրամյան ալիքները գրում են, որ Յուսուբովն ազգությամբ ադրբեջանցի է:

Հավելենք, որ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրել է․ «Ղրիմի կամրջով մեքենաների ու ավտոբուսների երթևեկությունը մասնակի վերականգնված է։
Երկաթգծային հաղորդակցությունը վերականգնված է, Սիմֆերոպոլից գնացքներն արդեն շարժվեցին դեպի Մոսկվա։
Ֆուռեքի համար էլ լաստանավային հաղորդակցությունը արդեն պատրաստ է։
Մնացածն էլ շուտով կվերականգնեն։
Առավոտվանից պայթյունից ցնծացող հայ դեբիլիկներ, մի քիչ էլ սկսեք մտածել՝ ոնց եք Ջերմուկից ադրբեջանցիների պոստերը հանելու, կամ ուր են կորել հայկական առաջին արբանյակի արված լուսանկարները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին