Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունը ցույց է տալիս Կիևի «ահաբեկչական էությունը»/ Տեսանյութ՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը Կիևի ռեժիմի արձագանքը վկայում է դրա ահաբեկչական բնույթի մասին»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթեցվել/ Տեսանյութ՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/։
Պայթյունից բռնկվել են գնացքի վառելիքի յոթ բաք։
Շրջանի իշխանությունների նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջադեպի առնչությամբ հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով։