«Խստորեն խորհուրդ եմ տալիս ոչ շտապ բոլոր միջոցառումները հետաձգել: Օգտվեք այս առիթից, մնացեք տանը, ընտանիք անդամների հետ: Եթե անհրաժեշտություն է ինչ-որ տեղ գնալը, գոնե պահպանեք այդ սոցիալական հեռավորություն ասվածը, սահմանափակեք ձեռքսեղմումները, հետևեք անձնական հիգիենային, ախտահանեք ձեռքերն ու զգուշավորություն պահպանեք»,- այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով նշեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ այս պահին ՀՀ-ում կա 200 մեկուսացված անձ:


