▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խղճում եմ այդ անմեղսունակին». Իշխան Սաղաթելյանի արձագանքը ՔՊ-ական պատգամավորին

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանն այսօր ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել՝ անդրադառնալով նաեւ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին։

news.am-ը դիմել է  Իշխան Սաղաթելյանին՝ խնդրելով պարզաբանել՝ արդյո՞ք իր հայրն առնչվել է Նարեկ Գրիգորյանի ջոկատի հետ, ինչպես հայտարարել է նա։

Գիտեք՝ ես սովորություն չունեմ անմեղսունակներին անդրադառնալու կամ մեկնաբանելու, բայց այս անգամ բացառություն կանեմ։ Այդ թերուս ձկնգողը, որը Գավառ- Մարտունի մայրուղուց հայտնվել է խորհրդարանում, ոչ միայն անսահման անգրագետ է, այլ նաեւ էժան մանրադրամ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինքնավնասման ճանապարհով բանակից ազատվածն ասում է՝ ինքը ջոկատ է ղեկավարել, ու իմ հայրն էլ խուսափել է այդ ջոկատում կռվելուց ու ասել ա՝ տղերքս կգան, ու չեն եկել։ Գիտեի, որ հայտնի խաբեբա է եւ հիմար, բայց էդ աստիճանի՞։

Նարեկ Գրիգորյանը նաեւ հայտարարել է, թե մտել է Ձեր աշխատասենյակը, եւ Դուք վախից դողացել եք.

Հիմա մարզպետարանի աշխատակիցներն ահագին ծիծաղել են։ Աշխատանքային էթիկան թույլ չի տալիս թե չէ որոշ գեղեցիկ դրվագներ կպատմեի եւ հանրությունը լիարժեք կիմանար թե ով է դա։ Նրա կինը եւ ընտանիքի անդամները հազար անգամ իմ օջախում հաց են կիսել, ինձ համար կարմիր գծեր կան այս կյանքում, հակառակ դեպքում՝ բաներ կասեմ, որ ողջ կյանքում տակից դուրս չի գա: Խղճում եմ այդ անմեղսունակին, խոսելիս էլ դողում էր, նմաններին նիկոլները հատուկ օրերի համար են պահում, տեքստեր դեմ տալիս, օգտագործում ու դեն նետում.  ձկնգողը բացառություն չէ, իսկ եթե շարունակի ընկնել ոտքի տակ եւ չափը անցնի՝ մեղքն իր վիզը...։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր  Ագնեսա Խամոյանն անդրադաձել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի՝ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ հայտարարություններին:

«Ինձ մեկը կարող է բացատրել՝ ինքնավնասումով (կտրել է դաստակի երակները) բանակից ազատվածն ինչպե՞ս կարող է ջոկատ ղեկավարել։ Այսօր ԱԺ-ում անմեղսունակության մրցույթ էր. առաջին պատվավոր հորիզոնականը վստահաբար ձկնավաճառ Նարեկինն է:

Հ.Գ. Իշխան Սաղաթելյանի հայրն, ի դեպ, 60 և ավել տարեկան է և չէր կարող զորահավաքի անգամ ենթակա լինել»,- նշել է Խամոյանը:

Ավելի վաղ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը այսօր ԱԺ-ում հյտարարել էր. «Այն մարդիկ, ովքեր  այս պահին դրսում պայքարում են, չեն պայքարում Արցախի, ՀՀ-ի և հայ ժողովրդի համար, այլ պայքարում են իրենց ունեցվածքը պահելու համար։ Ինչ-որ «մալյոկ» հայտարարում է, թե իբրև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի իշխանություն, մենք ամեն օր շրջում ենք մարզերում, եկեք, տեսեք, որ այդ «մալյոկին» չեն հասցրել, որ ինքը լիդեր չի կարող լինել, որովհետև իրեն ժողովուրդը ուղղակի չի ընդունում։

Հայտարարում է, թե պատերազմի ժամանակ արել է այնքան, որ չեն արել ՔՊ-ի բոլոր անդամները, ուրեմն հայտարարեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 20-ին Սաղաթելյան ազգանունով մեկին բերեցին իմ ջոկատ, նրա անունը Վաչիկ Սաղաթելյան էր՝ Իշխան Սաղաթելյանի հայրը, ով խնդրում էր, թողնեմ տուն գնա, որովհետև հիվանդ է՝ ասելով, թե իր տղաները կգան ու կմասնակցեն, գնաց ու տղաներից ոչ ոք չեկավ ու չեմ կարծում, որ մեկ օր գնացել են»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին