▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Yandex Eats ծառայությունը գործարկվել է Երևանում

Այժմ Երևանում Yandex Eats հավելվածի միջոցով կարելի է պատվիրել պատրաստի ուտեստներ և ապրանքներ նույնիսկ այն ռեստորաններից, որտեղ չկա առաքման ծառայություն։ Հայաստանն, այսպիսով, չորրորդ երկիրն է Ռուսաստանից, Ղազախստանից եւ Բելառուսից հետո, որտեղ հասանելի է ծառայությունը։


Ծառայությանն արդեն միացել է ավելի քան 100 հաստատություն ամբողջ քաղաքում, այդ թվում՝ «KFC»-ը, «Mr.Gyros»-ը, «Lebanon»-ը, «Sorriso»-ն, «Քամանչա»-ն։ «Մթերք» առանձին կատեգորիայում օգտատերերը կարող են խանութների կատալոգից ընտրել ապրանքներ՝ սննդամթերք ու ըմպելիք, սպորտային սնունդ ու տարատեսակ
պարագաներ կենդանիների համար։ Հասանելի խանութների թվում են «Say Cheese»-ը, «Նռնենի»-ն, «Մնա տանը»-ն, «Binasport»-ը, «Haf-Haf»-ը։ Գործընկերների ցանկի համալրմանը զուգահեռ կմեծանա նաև պատվերի համար հասանելի ուտեստների և ապրանքների բազմազանությունը։


«Մենք վաղուց էինք ծրագրում մուտք գործել Երևան, ուսումնասիրում էինք շուկան և շփվում գործընկերների հետ: Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ մենք ամբողջությամբ տեղայնացրինք հավելվածը. այժմ այն հասանելի է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով»,-ասում է Yandex Eats-ի տարածաշրջանային զարգացման ղեկավար Պողոս Ալխասյանը։


Պատվերի ձևակերպման պահից մինչև նշված հասցեով առաքումը կազմում է 30 րոպե: Սեփական տեխնոլոգիաները թույլ են տալիս օպտիմալացնել առաքման արագությունը և գործընկերների հետ աշխատանքի սովորական մեխանիզմները։  Պլատֆորմը տարբերակում է պատվերները և օպտիմալ երթուղիներ կազմում։ Ի դեպ, հաշվի են առնվում նաև տվյալ տարածքի մյուս պատվերներն ու հասանելի առաքիչների թիվը։


Առաքման բոլոր փուլերին կարելի է հետևել հավելվածում:

Պատվերներն առաքում են գործընկեր լոգիստիկ ծառայությունների և ռեստորանների առաքիչները։ Նրանք կարող են ընտրել իրենց հարմար առաքման եղանակը՝ ոտքով, ինքնագլորով, հեծանվով, թե մոպեդով։ Որոշ թաղամասեր առաքումները կատարվելու են մեքենայով, որպեսզի պատվերը չուշանա։


Հասանելի է նաև սպասարկման շուրջօրյա ծառայություն։ Եթե օգտատերը դժգոհ է պատվերից կամ ցանկանում է հարց տալ, կարող է հավելվածի միջոցով կապ հաստատել աջակցությանծառայության հետ։ Նրան շատ արագ կօգնեն հասկանալ իրավիճակը։


Մինչև նոյեմբերի 15-ը պատվերների առաքումը կլինի անվճար։ Վճարումը հնարավոր է հավելվածում բացված հաշվին կցված բանկային քարտով կամ ArСa համակարգով։ Պատվերները կանխավճարային են, իսկ գումարը դուրս կգրվի ավտոմատ կերպով:


Պատվերը կարելի է գրանցել թե՛ Yandex Eats հավելվածում, թե՛ կայքում։

Ծառայությունը Հայաստանում գործարկելու համար հավելվածը թարգմանվել եւ ադապտացվել է տարբեր լեզուների։ Այն հասանելի է հայերենով, անգլերենով և ռուսերենով՝ App Store-ում և Google Play-ում, ինչպես նաև Yandex Go հավելվածում՝ «Eats» առանձին բաժնում։

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին