«Yandex–ը մեզ խաբում է, ցույց է տալիս, որ 1700 պետք է լինի պատվերը, հասնում եմ, պարզվում է 1600 է»
Դիտեք նաև՝
***
Օնլայն համակարգով տաքսի վարող անձինք դեկտեմբերի 11-ին կազմակերպել են բողոքի ակցիա։ «Մեզ անվանում են օնլայն տաքսի քշող, բայց մենք միայն երեք ամսում 1 միլիարդ 140 միլիոնի հարկ ենք վճարել՝ լինելով չպաշտպանված։ Ի՞նչ է նշանակում է չպաշտպանված. մարդն առավոտյան ելնում է, տեսնում է՝ գազի գինը դարձել է 220 դրամ, էս հարուստը նորից հարստացավ, էն աղքատը նորից մնաց նույն տաշտակի վրա»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Մեկ այլ մասնակից նշեց, որ վառելիքի գինը Հայաստանում մեկ օրում թանկանում է 30 տոկոսով, կամ մեկ շաբաթում՝ 100 տոկոսով, ինչի իրավունքը չկա, չկա նաև վերահսկողություն:
Բացի այդ, կտրոնը իրենք տպում են հարկադրաբար, այլ ոչ թե ներառական սկզբունքով։ «Նորմեր սահմանված չեն, որ օրինակ, հինգ հազար վաստակելու դեպքում կտրոնը չխփվի, այլ խփվի 20 հազարի դեպքում»,- ասաց տաքսու վարորդը։